Հակոբ Արշակյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել

Ազգային ժողովի փոխխոսնակ, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հուլիսի 25-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ եւ 7-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ) Մարիաննա ՍԱՀՐԱԴՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել