Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մաքսային մարմին (պաշտոնատար անձին) կամ դատարան:
Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումը վերադաս մաքսային մարմին (պաշտոնատար անձին) կարող է բողոքարկվել դա կայացնելուց հետո` 10 օրվա ընթացքում:
Եթե վերը նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց է թողնվել, ապա այդ ժամկետը, ըստ այն անձի դիմումի, որի նկատմամբ որոշում է կայացվել, կարող է վերականգնվել բողոքը քննող վերադաս մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից: