Ինչպես գիտենք, Ազգային անվտանգության մարմինների ծառայողների համար սահմանվում է 40-ժամյա հնգօրյա աշխատանքային շաբաթ:
Սակայն Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության` հետևյալ դեպքերում.
1) պետության անվտանգության ապահովման համար.
2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.
3) հավաքների և հանրային միջոցառումների անվտանգության ապահովման համար.
4) ազգային անվտանգության մարմինների վրա դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.
5) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների ժամանակ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Ազգային անվտանգության մարմինների ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Ազգային անվտանգության մարմինների ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: Արտաժամյա ծառայության համար տրվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: