Ի՞նչ տեղեկություն պետք է նշվի ապրանքի ծագման վկայականում կամ հավաստագրում

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային մարմիններին ներկայացվող ապրանքի ծագման վկայականը կամ հավաստագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

ա) ապրանքի ծագման երկիրը.
բ) ապրանքի հնարավոր մանրամասն բնութագիրը.
գ) ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի կամ ըստ արտահանման երկրում կիրառվող ապրանքների մաքսային դասակարգչի.
դ) ապրանքի քանակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել