Հուլիսի 26-ին, ժամը 08։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում գտնվող Ford Transit մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Է․ Պ․):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:50-ին: Այրվել է Ford Transit մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և վարորդի խցիկը: