Երևանը հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է բանակցեն Բաքվի հետ։ Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Գրում է РИА Новости-ն։
«Կան բազմաթիվ բարդ և կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն: Դրանցից ամենազգայունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում։
Հայկական կողմը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին, որքան հնարավոր է շուտ, հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքները։ Ադրբեջանական կողմը պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց։ Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում»,-ասել է Լավրովը։
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 25-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։