Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դիմել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին․
«Պի՛նդ եղեք։
Մի՛ վախեցեք։
Ամո՛ւր կանգնեք ձեր ոտքերի վրա։
Ժամանակավոր խնդիների առաջ մի՛ ընկրկեք։
Մի՛ անհանգստացեք. մենք եւ Հայաստանի Հանրապետությունը ձեզ երբե՛ք միայնակ չենք թողնի։
Ձեզ Ուժեղ Հայաստան է պետք։
Մեզ բոլորիս է Ուժեղ Հայաստան պետք։
Քաղաքական մանիպուլացիաների մի՛ տրվեք։
Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամեն վայրկյանը նվիրված է մեր պետությանը եւ Ձեզ։
Հիմա մեզ ավելի հեշտ չէ’։
Հայաստանում ապրողները քիչ չե’ն տառապել։
Մեծահոգի’ եղեք, որ նրանք այժմ փառատոնների են մասնակցում։
Փառատոններ Ղարաբաղում դեռ կլինե’ն։
Պետք է ուղղակի դիմանալ։
Ընդամենը՝ դիմանալ։
Դուք դա կարո’ղ եք։
Ես հավատո’ւմ եմ ձեզ»,-նշել է նա։