Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 25-ին, պատասխանեց արցախցի մի կնոջ արած դիտարկումներից, որը վերջինի խնդրանքով ձայնագրության տեսքով էր ներկայացված։ Արցախցի կինը հիշեցրեց լուսանկարը, որում Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ներկայացրել էր իրենց այգում աճեցրած բանջարեղենից պատրաստված ընթրիքը եւ վրդովմունքով արձանագրեց, որ մինչ արցախցիները հացի խնդիր ունեն, նա նման լուսանկարներ է տարածում։
«Ի՞նչ ուտելիք է ցույց տվել կինս՝ մեր բակում աճած լոլիկ, բամիա, սմբուկ։ Ինչ-որ մեկն ուզո՞ւմ է ասել՝ հուլիսին Ղարաբաղում լոլիկ, սմբուկ, բամիա չկա, իսկ ինչո՞ւ չկա։ Դրանք որ աճել են, վրան ոչ բենզին ենք ծախսել, ոչ՝ սալյարկա։ Այսօր ցանկացած հողի վրա պետք է այդ ամեն ինչը լինի։ Սեւ խավիա՞ր է ցույց տվել, թե՝ էկզոտիկ ուտելիքներ։ Երբ որ իմ կինը Ստեփանակերտի նկուղներում ծվարած ծերերին էր փորձում ուտելիք հասցնել, քաղաքում կին ու տղամարդ շատ չկար։ Սա ի՞նչ պատվերով քարոզչություն է։ Մենք Ղարաբաղի համար որևէ բան խնայե՞լ ենք։ Այդ նույն բարբառով բազմաթիվ երիտասարդներ Երեւանի սրճարաններում էին պատերազմի օրերին։ Նույն տրամաբանությամբ էլ Հայաստանում կարող են ասել՝ ով՞ է մեզ այս օրը գցել։ Դուք քաղաքական ակցիա եք անում, հարց չեք տալիս։ Ի՞նչ է՝մեր տանը բադրիջան եփվելու իրավունք չկա։ Հայաստանում պետք է բադրիջան չլինի՞, թե՞ տրանսպորտ չպետք է լինի։ Իմ ընտանիքը, Հայաստանը, ժողովուրդը ի՞նչ է խնայել Ղարաբաղի համար։ Նշեք մի բան, այս մունաթը ինչի՞ համար է։ Ինչու Ղարաբաղից չեն պահանջում գտնել Երեւանում սեփականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներին»,- ասաց Փաշինյանը։
Հաջորդ հարցին պատասխանելիս վարչապետը կրկին անդրադարձավ աջաբսանդալի հարցին և հունից դուրս եկավ։
Մանրամասները՝ տեսանյութում։