Հին աշխարհակարգը, ըստ էության, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան

Միջազգային և աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված և անկայուն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աշխարհակարգը, որ համարվում էր այդ թվում մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի: Ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, ոչ ոք չգիտի: Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են ու աննյութական, իսկ աշխարհաքաղաքական անկայունություններից բխող սպառնալիքները՝ տեսանելի և իրական:

Ուկրաինայի իրադարձությունների բերումով մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունները նվազել են եւ Արևելք-Արևմուտք մեզ համար վանդական բանաձևերը բավարար չափով չեն գործում: Ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանային ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումը եւ իրագործումը եւ տարածաշրջանային ապագայի ճարտարապետության մեջ Հայաստանի տեղի ու դերի հստակեցումը;

Հայաստանին սահմանակից երկրներից որեւէ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություններ չունի եւ նույնիսկ ամենասուր հարցերի լուծման բանաձևը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է դառնում շահերի հավասարակշռման արդյունքում:

Այս առումով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի և Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով եւ պետք է շարունակեն զարգանալ»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել