Հայաստանի Հանրապետությունը նման հարց չի քննարկում․ այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունը դիտարկում է 120 հազար արցախցիների՝ Հայաստանում վերաբնակեցման հարցը, եթե՞ նրանց բռնի տեղահանեն։
«ՀՀ-ն քննարկում է Լեռնային Ղարաբաղի հայության՝ սեփական տներում, սեփական երկրում, ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ Արցախը Ռուսաստանի Դաշնության կազմում ներառելու վերաբերյալ քննարկում չի ունեցել։