Ջրանջատում 5 մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 25-ին ժամը 09:40-ից մինչև հուլիսի 26-ը 00:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Օշական, Ձախափ, Սասունիկ, Կարին գյուղերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 25-ին ժամը 08:30-ից մինչև հուլիսի 26-ը 08:30-ն կդադարեցվի Արարատի մարզի Արևաբույր, Ջրահովիտ, Մարմարաշեն գյուղերի, գ.Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 25-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը:

Հուլիսի 25-ին ժամը 11:40-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ 10, 11 փողոցների ջրամատակարարումը:

Հուլիսի 25-ին ժամը 11:00-22:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Օձուն, Այգեհատ, Արևածագ գյուղերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 25-ին ժամը 13:00-20:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի, Կարճևան գյուղի ջրամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել