Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր բնակարան հրավիրված դիմահարդարը դրամապանակից գողացել է 90 000 դրամ:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ 24-ամյա աղջիկը ներկայացել է բաժին: Նա ձերբակալվել է:
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: