Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Հուլիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ:

Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել