Փորձել են մեքենան առանց մաքսազերծելու տեղափոխել Հայաստան․ ոստիկանություն

Ոստիկանության Նոյեմբերիյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքից հայտնել են, որ հուլիսի 20-ին Վրաստանից Հայաստան մուտք գործելու նպատակով Բագրատաշենի սահմանային անցակետ է մոտեցել վանաձորցի մի տղամարդ ու փորձել սահմանը հատել «Օպել Զաֆիրա» մակնիշի մի ավտոմեքենայով։

Տղամարդը սահմանապահներին ներկայացրել է տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր, որըեղ նշված համարանիշները սակայն չեն համապատասխանել մեքենային կցված համարանիշներին։

Իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վանաձորցին համարանիշները նախապես փոխել էր՝ մեքենան չմաքսազերծելու նպատակով։ Պարզվել է, որ մեքենայի իրական համարանիշերը վրացական են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել