Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ հուլիսի 24-ին, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Նոր Խարբերդի ջրագծի խնդրին։
Նա նշեց, որ Նոր Խարբերդում Երևանի քաղաքապետարանն իրականացնում է գազաֆիկացման աշխատանքներ։ Ավինյանը հավելեց, այդ հատվածում ջրամատակարարումը ոչ քաղաքապետարանն է իրականացնում, ոչ էլ «Վեոլիա ջուր»-ը։
«Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրեն Մխիթար Գալստյանն ասաց, որ Շենգավիթ վարչական շրջանում՝ Նոր Խարբերդ թաղամասում, ներկայումս ջրամատակարարումը իրականացվում է 6-ժամյա գրաֆիկով։
Ըստ նրա՝ թաղամասում տարիների ընթացքում բնակիչների կողմից առանց նախագծա-նախահաշվային փաստաթղթերի՝ շինարարական աշխատանքներ են արվել՝ կոպտագույն խախտումներով, ինչի հետևանքով դժվարություններ են առաջանում ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված փոփոխություններ կատարելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում