Ինչպե՞ս է կատարվում փրկարարների ապահովագրությունը

Փրկարարները ենթակա են պարտադիր անձնական ապահովագրության` «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փրկարարական ծառայության ծառայողների համար սահմանված կարգով և չափերով:

 

Փրկարարներն ապահովագրվում են`

 

ա) փրկարարների հաստիքներին նշանակվելիս.

բ) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ընդգրկվելիս:

 

Փրկարարներին ապահովագրում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները` օրենքով սահմանված կարգով:

 

Պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ առողջությանը պատճառված վնասների հետևանքով մահացած փրկարարների աճյունների տեղափոխման, թաղման, գերեզմանների կառուցման և բարեկարգման հետ կապված ծախսերը կատարվում են համապատասխանաբար պետական բյուջեի, համայնքների բյուջեների և կազմակերպությունների միջոցների հաշվին` «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փրկարարական ծառայության ծառայողների համար սահմանված կարգով և չափերով:

 

Եթե փրկարարները հիմնադրում են իրավաբանական անձ, ապա այդ կազմակերպությունն է ապահովագրում իր աշխատակիցների կյանքն ու առողջությունը: Իսկ եթե փրկարարը հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր, որը կարող է ունենալ նաև վարձու աշխատողներ, որոնք նույնպես ունենալով փրկարարի կարգավիճակ, մասնակցում ենփրկարարական աշխատանքներին, այդ դեպքում անհատ ձեռնարկատերը պարտավոր է ապահովագրել փրկարարաշխատակիցների կյանքն ու առողջությունը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել