1 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերից. Կարեն Գիլոյանն ընդունել է մարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի թիմը մասնակցել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին և վերադարձել 1 ոսկե և 1 արծաթե մեդալներով:

Այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի պատվիրակությանը՝ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ:

 «Ուրախ եմ, որ կարողացել եք պատշաճ ներկայացնել մեր երկիրը և վերադառնալ մեդալներով: Պետությունն ամեն ինչ անելու է, որպեսզի լավ պայմաններ ստեղծվեն ձեզ համար, և մյուս խաղերին ավելի մեծ թիմով ավելի մեծ արդյունքներ գրանցեք»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ ողջունելով ներկաներին:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ թե՛ պետական աջակցությունը, թե՛ հանդիպումների միջոցով խրախուսանքը երեխաների համար կարևոր իրադարձություն են և շատ են ոգևորում նրանց:

Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին մասնակցել է 174 պատվիրակություն՝ 7000 մասնակցով: Հայ մարզիկները մասնակցել են երկու մարզաձևերով՝ աթլետիկա և լող։ Հանդիպմանը մարզիկներն իրենք են ներկայացրել իրենց գրանցած արդյունքները: Աննա Դավթյանը աթլետիկա մարզաձևի հեռացատկ վարժությունում նվաճել է ոսկե մեդալ, իսկ Ռոբերտ Պետրոսյանը լող մարզաձևում՝ արծաթե մեդալ:

Գրանցած ընդհանուր արդյունքներն են.

Աթլետիկա մարզաձևից՝

  1. Աննա Դավթյան, հեռացատկ՝ 1-ին հորիզոնական,
  2. Գևորգ Մանուկյան, հեռացատկ՝ 7-րդ հորիզոնական,
  3. Աննա Դավթյան, վազք 100 մ՝ 7-րդ հորիզոնական,
  4. Գևորգ Մանուկյան, վազք 100 մ՝ 6-րդ հորիզոնական:

Լող մարզաձևից՝

  1. Ռոբերտ Պետրոսյան, 50 մ ազատ ոճ՝ 2-րդ հորիզոնական,
  2. Տիգրան Գևորգյան, 25 մ ազատ ոճ՝ 4-րդ հորիզոնական:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել