Ոստիկանությունում ծառայության անցած անձին զինվորական հաշվառումից հանելու կարգը

Ոստիկանությունում ծառայության անցած ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին ու կրտսեր խմբերի պաշտոններում նշանակված և պետական պատվերի ու միջազգային համաձայնագրերի շրջանակներում սովորելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հանվում են զինված ուժերի զինվորական հաշվառումից և վերցվում զինվորական հաշվառման ոստիկանությունում:

 Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններում նշանակված կամ սովորելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունված ոստիկանության ծառայողին զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում պաշտոնի նշանակելու կամ որպես սովորող հրամանագրելու մասին հրամանը:

 Ոստիկանության համապատասխան կադրային ծառայությունը քաղաքացուն ոստիկանությունում պաշտոնի նշանակելու, սովորելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվելու մասին հրամանի արձակման օրվանից 7-օրյա ժամկետում ծառայողի զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ է ներկայացնում միջնորդություն՝ նրան զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար:

Միջնորդությամբ ներկայացվում են`

ա) ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու կամ որպես սովորող հրամանագրվելու մասին հրամանի քաղվածք,

բ) անվանական ցուցակ (կից ներկայացվում է),

գ) զինվորական գրքույկ,

դ) ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի համար՝ զինվորական գրքույկ կամ զորակոչային կցագրման վկայական:

 

 

Ա Ն Վ Ա Ն Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց Ա Կ

_____________________________   զինկոմիսարիատում զինվորական հաշվառումից
                         
հանելու ենթակա` ոստիկանությունում ծառայության ընդունված անձանց

NN
ը/կ 

Ազգանունը,
անունը, հայրանունը

Ծննդյան
տարեթիվը 

Պահեստազորի
զինվորական
կոչումը

Զինվորահրամա-
նատարական
մասնագիտու-
թյունը, թիվը 

Ում հրամանով և ինչ պաշտոնի 
է նշանակվել, որպես սովորող
հրամանագրվել,
հրամանի համարը, տարեթիվը
և ամսաթիվը

Երբ, ում և ինչ ելքի 
համարով են
ուղարկվել
հաշվառման 
փաստաթղթերը    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել