քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հունիսի 28-ին որոշում է ստորագրել, որի համաձայն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի խորհրդականը։
Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով և 39-րդ կետով․
Բարեխիղճ աշխատանքային գործունեության համար Երևանի քաղաքապետի խորհրդական Սուսաննա Գրիգորյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի պատվոգրով»։