Էրդողանը համոզված է` Ռուսաստանը դուրս կգա Արցախից 2025 թվականին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, թե Ռուսաստանը 2025 թվականից հետո դուրս կգա Արցախի տարածքից։

Ռուսական խաղաղապահ առաքելությունը Արցախում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերին, տեղակայման ժամկետը 5 տարի է՝ հետագա 5 տարիներին երկարացվելու հնարավորությամբ՝ այն դեպքում, եթե կողմերից որևէ մեկը դեմ չէ դրան։ Այնուամենայնիվ, Էրդողանը շրջանցել է խաղաղապահների մանդատի երկարաձգման հնավորությունն ամրագրող դրույթը։

«Համաձայն պայմանավորվածությունների՝ ռուս զինվորականները որոշ տարածքներում կմնան մինչև 2025 թվականը, իսկ դրանից հետո կլքեն այդ տարածքները։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը կմնա հավատարիմ այդ պայմանավորվածություններին։ Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևն էլ հետևում է այս խնդրին»,- ասել է Էրդողանը՝ Վիլնյուսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել