Վերջին ամիսներին Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները ինտենսիվ են դարձել: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Ըստ նրա՝ Իլհամ Ալիևն այս ընթացքում մի քանի հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․
«Ակնկալվում է, որ նման հանդիպումները կշարունակվեն առաջիկայում՝ միջազգային տարբեր միջոցառումների շրջանակներում։ Նաև այդ բանակցությունները շարունակվում են և կանցկացվեն ԱԳՆ ղեկավարների և փոխվարչապետների մակարդակով»։