Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։
Այս տեղեկությունը տարածել է նախագահի մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված գործընթացների մասին։