Գնացքների երթևեկության կազմակերպումը

Նախ նշենք, որ երկաթուղային տրանսպորտն ընդհանուր օգտագործման տրանսպորտի տեսակ է, որը, հանդիսանալով ընդհանուր արտադրատեխնոլոգիական համակարգ, ներառում է արտադրական նշանակության կազմակերպություններ:

Գնացքների երթևեկության կազմակերպումն իրականացվում է գնացքների երթևեկության ժամանակացույցին համապատասխան: Գնացքների երթևեկության ժամանակացույցը հաստատում է ենթակառուցվածքի կառավարիչը:

Պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոխադրողները, ուղևորները, բեռնառաքողները և բեռ ստացողներն իրավասու են ենթակառուցվածքի կառավարչի քննարկմանը ներկայացնելու գնացքների երթևեկության ժամանակացույցերի կատարելագործման մասին առաջարկություններ: Ենթակառուցվածքի կառավարիչը պարտավոր է գնացքների երթևեկության ժամանակացույցերի կատարելագործման մասին առաջարկն ստանալու պահից` 30 օրվա ընթացքում, քննարկել այն և դիմողին գրավոր տեղեկացնել ընդունված որոշման մասին:

Ենթակառուցվածքի սահմաններում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի կառավարումն իրականացվում է այդ ենթակառուցվածքի կառավարչի կողմից, կամ ենթակառուցվածքի կառավարչի և փոխադրողի միջև կնքված պայմանագրին համապատասխան:

Պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, ֆիզիկական անձինք իրավասու չեն միջամտելու ընդհանուր օգտագործման երկաթուղայինտրանսպորտի փոխադրման գործընթացի կառավարմանը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել