Ի՞նչ կարգով է նոտարը ենթարկվում կարգապահական պատասխանատվության

Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում և նրա նկատմամբ կարգապահական տույժի միջոցներ է կիրառում արդարադատության նախարարն իր նախաձեռնությամբ կամ նոտարական պալատի առաջարկով:

Կարգապահական վարույթ հարուցելու մասին երկու օրվա ընթացքում հաղորդվում է նոտարին:

Կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե խախտման օրվանից անցել է մեկ տարի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, որոնց համար կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև այն դեպքում, երբ խախտման օրվանից անցել է երեք տարի:

Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարույթը ենթակա է կարճման, եթե անցել է օրենքով նախատեսված նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու ժամկետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել