Հատուկ հսկողություն է սահմանված ատեստավորման օբյեկտիվ, թափանցիկ անցկացման համար․ Սուրեն Պապիկյան

Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ուսումնական կենտրոն, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման հերթական քննությունների ընթացքին։

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Նախարարը պատասխանել է զինծառայողներին հետաքրքրող հարցերին և մաղթել քննությունների բարեհաջող ընթացք ու բարձր արդյունքներ։

Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այն զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել քննական այս փուլը, հնարավորություն կընձեռվի`ավելի լավ պատրաստվելու և կրկին ցուցադրելու իրենց կարողությունները։

Ատեստավորման հանձնաժողովի անդամները նախարարին զեկուցել են քննությունների ընթացքի և նախնական արդյունքների վերաբերյալ։

Այնուհետև պաշտպանության նախարարը շրջել է ուսումնական կենտրոնի լսարաններում, հետևել ստորաբաժանումների պարապմունքներին, զրուցել դասընթացների մասնակիցների հետ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ՊՆ ուսումնական կենտրոնում գտնվող «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր զինծառայողների հետ, խոսել ծրագրի գործնական փուլի, հանձնաժողովի ուշադիր և պատշաճ աշխատանքի մասին՝ ընդգծելով, որ հատուկ հսկողություն է սահմանված ատեստավորման օբյեկտիվ, թափանցիկ անցկացման համար: Նախարար Պապիկյանը զինծառայողներին հորդորել է ջանք չխնայել՝ քննություններում գերազանց գնահատականներ ստանալու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել