ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակով հրավիրում է երիտասարդության ոլորտի տարբեր դերակատարների՝ մասնակցելու օրենքի նախագծի մշակման աշխատանքներին:
Ո՞վ կարող է միանալ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին
- երիտասարդության ոլորտի հետազոտողներ,
- երիտասարդության ոլորտի փորձագետներ,
- երիտասարդական աշխատողներ,
- երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ,
- երիտասարդական ոլորտի դասավանդողներ և դասընթացավարներ:
Օրենքի նախագծի մշակման աշխատանքների տևողություն
Օրենքի նախագծի մշակման աշխատանքները մեկնարկելու են աշխատանքային խմբի ձևավորման պահից և ավարտվելու են մինչև 2024 թվականի ապրիլ ամսվա 3-րդ տասնօրյակ:
Օրենքի նախագծի մշակման նպատակով կարող են լինել արտագնա հանդիպում-քննարկումներ՝ 1-2 օր տևողությամբ (արտագնա հանդիպումների կազմակերպման բոլոր ծախսերն իրականացվելու են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և նախարարության գործընկեր կազմակերպությունների կողմից):
Աշխատանքային խմբում ներգրավված ցանկացած ներկայացուցիչ՝ կախված երիտասարդության ոլորտում ունեցած փորձառությունից, ունենալու է իր հստակ դերակատարումը օրենքի նախագծի մշակման աշխատանքներում: Աշխատանքային խմբում ներգրավվելուց հետո ներկայացուցչի մասնակցությունը օրենքի նախագծի մշակման աշխատանքներին խիստ պարտադիր է:
Ինչպե՞ս կարելի է միանալ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին
Օրենքի նախագծի մշակման աշխատանքներին միանալ ցանկացողները պետք է մինչև 2023 թվականի հունիսի 26-ը լրացնեն իրենց մասնակցության հայտերը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/z74VedTnAj7Kbita7