Հունիսի 11-ին, ժամը 21։30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դալար-Դվին միջհամայնքային ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «VAZ» (վարորդ` Ա․ Շ․, ծնված 2002 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Կ․, ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:46-ին, մարվել՝ 21:54-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
Վարորդներ Ա. Շ․-ն և Հ. Կ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Կ․-ն՝ Արտաշատի ԲԿ: