Դպրոցում հայտնաբերվել են խախտումներ, տնօրենի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հունիսի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված՝ կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումների համար «ՀՀ Լոռու մարզի Խնկոյանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Մարինե Առաքելյանի նկատմամբ կիրառել «նկատողություն» կարգապահական տույժը»։

Տնօրենին հանձնարարվել է սահմանված ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումներն ու թերությունները և արդյունքների մասին տեղեկացնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել