«Հաշմանդամ ազատամարտիկը» 7 տարի մոլորեցրել է պետությանը

Անդրանիկ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չմասնակցելով ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը, որպես հաշմանդամ ազատամարտիկ զին. կենսաթոշակ ստանալու և այլ իրավունքներից օգտվելու նպատակով խաբեությամբ ձեռք է բերել ՀԱԲ -ի «Ադանա» կամավորական ջոկատի կազմում 1989-1993թթ. ընթացքում ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը մասնակցելու և «կոնտուզիա» ստանալու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացրել է տարբեր բժշկական հաստատություններ, հետազոտվել որպես ազատամարտիկ և 15.04.2004թ. ՀՀ սոց. ապահովության նախարարության թիվ 2 ԲՍՓՀ-ի կողմից ճանաչվելով 2-րդ խմբի հաշմանդամ մինչև 01.11.2011թ.խաբեության եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափի 20.058095 ՀՀ դրամ գումար: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Անդրանիկ Նիկողոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Գործի դատաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել