Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան։ Այս տեղեկությունը հաղորդվում է ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակի հաղորդագրության մեջ։
«Այս շաբաթ սպասվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Կլաարի այցը Հայաստան և Ադրբեջան։ Բաքվի ստույգ ամսաթիվը դեռ հաստատված չէ, սակայն այս այցը կկայանա Երևան այցից հետո»,- ասվում է տեղեկատվության մեջ։