«Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման ենթարկված Հակոբ Բերբերյանն ազատ է արձակվել, այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Հակոբին ազատ արձակեցին՝ առանց ձերբակալումից ազատելու որոշման տրամադրման։ Դա օրենքի կոպիտ խախտում է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է բողոքարկել»,- Facebook-ում գրել է Մելիքյանը: