Ապացուցման պարտականության բախշումը քաղաքացիական դատավարությունում

Քաղաքացիական գործով ապացույցներ են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, իսկ նույն օրենսգրքով հստակ սահմանում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաuտերը որոշում է դատարանը` գործին մաuնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաuտի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացաuական հետևանքները կրում է այդ փաuտի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Ապացուցման բեռի բախշխումը պայմանավորված է դատավարական հետևանքներով, քանի որ չբացահայտված հանգամանքերը մեկնբանվում են ի վնաս այդ հանգամանքերն ապցուցելու բեռը կրող կողմի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել