Ո՞ր դեպքերում քննիչն իրավունք չունի ներկա գտնվել քննմանը

Այն դեպքում, երբ բացակայում է դատաբժշկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ  կասկածյալի, մեղադրյալի, վկայի կամ տուժողի  մարմնի վրա կան հանցագործության հետքեր  կամ հատուկ նշաններ, քննիչն իրավունք ունի կատարել քննում: 

Անհրաժեշտության դեպքում քննումը կատարվում է դատաբժշկության բնագավառի մասնագետի կամ բժշկի մասնակցությամբ:

Պետք է իմանալ, որ քննումը, որը զուգորդվում է քննվող անձին մերկացնելու հետ, կատարվում է միևնույն սեռին պատկանող ընթերակաների ներկայությամբ: Քննիչն իրավունք չունի ներկա գտնվել մյուս սեռին պատկանող անձին քննելիս, եթե քննումը զուգորդվում է այդ անձին մերկացնելու հետ: Այդ դեպքում, քննիչի հանձնարարությամբ, քննումը կատարում է դատաբժշկության բնագավառի մասնագետը կամ բժիշկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել