Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին գրում  է ТАСС լրատվական գորխակալությունը։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։

Պուտինն ակնկալել է, որ այս տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կգերազանցի նախորդ տարվա ռեկորդային առավելագույն ցուցանիշը։

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում շարունակում է լարված մնալ։

Նա նշել է, որ Հայաստանի սահմանային և մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովել բոլոր տրանսպորտային միջոցների բնականոն անցումը երկրի տարածքով։

Նշվում է, որ ասվելի վաղ Պուտինը առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով առաջին անգամ որպես հյուր մասնակցում էր ԵԱՏՄ գագաթնաժողովին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել