Որպես կանոն, կարճաժամկետ մեկնում տրամադրելու համար համապատասխան որոշումն ընդունվում է կալանքի դատապարտված անձի գրավոր դիմումի հիման վրա:
Որոշման մեջ նշվում են անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, մեկնում տրամադրելու հիմքերի և դրանք փաստող փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, մեկնման ժամանակը, տևողությունը և վայրը, ինչպես նաև մեկնումը կարգապահական մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ իրականացվելու անհրաժեշտությունը:
Կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչև 7 օր տևողությամբ` չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը: