Դատարանն իրավունք չունի շարունակել գործի քննությունն առանց ամբաստանյալի պաշտպանի մասնակցությունը:
Պաշտպանի չներկայանալու դեպքում դատարանը կարող է փոխարինել նրան մեկ այլ պաշտպանով միայն ամբաստանյալի համաձայնությամբ, այլապես քրեական գործի քննությունը հետաձգվում է:
Եթե ամբաստանյալի հրավիրված պաշտպանի մասնակցությունն անհնարին է երկար ժամանակով, ապա գործը հետաձգելիս դատարանն իրավունք ունի ամբաստանյալին առաջարկել ընտրելու այլ պաշտպան, իսկ նրա հրաժարվելու դեպքում՝նշանակել նոր պաշտպան: