Ե՞րբ է արարքը որակվում որպես վանդալիզմ

Որպես հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություն՝ այս օրերին աճախ հանդիպում ենք վանդալիզմի դեպքերի: Վանդալիզմը քրեորեն պատժելի արարք է, սակայն հասարակության մի զանգված, անտեսելով այդ հանգամանքը, դիտավորությամբ ոչնչացնում, փչացնում է պետական և հասարակական գույքը:

ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն՝
Շենքերը կամ այլ կառույցներն անպարկեշտ գրագրություններով կամ պատկերներով պղծելը, հասարակական տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում գույքը վնասելը, եթե բացակայում են առավել ծանր հանցագործության հատկանիշները՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Վանդալիզմի դեպքում շենքերը կամ շինությունները գրագրություններով, պատկերներով կամ այլ ձևով պղծելու համար բավական է հոդվածում նշված գործողության կատարումը` անկախ հետևանքներից, իսկ հասարակական տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում` գույքը վնասելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել