Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը

ՀՀ ոստիկանությունում ռոտացիայի ենթակա են հետևյալ ծառայողները:

Ռոտացիայի ենթակա են`

1) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժանմունքի պետի պաշտոնն զբաղեցնող ծառայողները.

2) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային խմբի ավագ տեսուչի պաշտոնն զբաղեցնող ծառայողները:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային խմբի ավագ տեսուչի պաշտոնն զբաղեցնող ծառայողների ծառայությունը կազմակերպվում է ռոտացիայի սկզբունքով` ոստիկանությունում համապատասխանաբար իրար հաջորդող եռամյա ծառայության փուլերով:

Ոստիկանության ծառայողի ռոտացիան իրականացվում է ոստիկանության պետի հրամանով:

Ոստիկանության պետը ոստիկանության ծառայողների ռոտացիա իրականացնելու մասին որոշումն ընդունում է ռոտացիա իրականացնելուց առնվազն մեկ շաբաթ առաջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել