86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․ Նիկոլ Փաշինյան

«86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտում ֆորմատով»․ այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ավելի է կոնկրետացրել։

«Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել: Եվ մեր ընկալմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29.800 քառ. կմ տարածքային ամբողջականությունը: Եթե մենք այս հարցում Ադրբեջանի հետ ճիշտ ենք հասկանում իրար, ապա Հայաստանն, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառ. կմ տարածքը»,-ասաց Փաշինյանը:ո

Նա նաև հավելեց, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ֆորմատում: Կարևոր է համարվում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը: «Նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը»,-ասաց Փաշինյանը։

Խոսելով այն մասին, թե արդյո՞ք տարածքային ամբողջականությունը ներառո՞ւմ է անկլավները՝ վարչապետը նշեց՝ այո: 29.800 քառ. կմ-ի մեջ անկլավները նույնպես մտնում են, դրա մեջ մտնում է նաև Արծվաշենը: 86.600-ի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները: «Սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել ու նայել»,-ասաց Փաշինյանը: Նա հավելեց՝ սահմանագծի հետ կապված հստակ ասում է, թե, օրինակ, ինչ տարբերակներ կան, անկլավների թեմայի հետ կապված տարբերակները մի քանիսն են:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել