Օդանավակայանի տարածքում դեղերի առքուվաճառքով, դեղատնային գործունեությամբ, արտարժույթի առքուվաճառքով, մաքսային պահեստում, մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությամբ, անմաքս առևտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացմամբ, ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանությամբ, մաքսային միջնորդական գործունեությամբ, մաքսային փոխադրողի գործունեությամբ, շահումով խաղերի կազմակերպմամբ, խաղատների կազմակերպմամբ զբաղվելու համար լիցենզավորված անձ է ճանաչվել «Կորպորասիոն Ամերիկա ՍԱ» ընկերությունը (այսուհետ՝ Կառավարիչ)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագրի համաձայն:
Կառավարիչն իրավունք ունի, օրենքի համաձայն, Օդանավակայանում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրեն տրված լիցենզիաները կամ դրանց առանձին մասերն իր հայեցողությամբ օտարել այն անձանց, որոնք օրենքով և լիցենզավորման համապատասխան կարգերով իրավունք ունեն ստանալ գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու լիցենզիա: