Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի կողմից սննդից հրաժարվելու հետևանքները

Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի կողմից սննդի ընդունումից հրաժարվելու դեպքում կարգապահական մեկուսարանի պետը կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները և դրա մասին հայտնել քրեական վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև կարգապահական մեկուսարանի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին և գերատեսչական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմնին:

Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի` սննդից հրաժարվելու պատճառները պարզելուց հետո կարգապահական մեկուսարանի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում նրանց օրինական պահանջները բավարարելու համար:

Սննդի ընդունումից հրաժարված անձը հսկողության է վերցվում բուժաշխատողի կողմից:

Սննդի ընդունումից հրաժարվելու հետևանքով ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում` բժշկի գրավոր եզրակացությամբ և նրա մասնակցությամբ բժշկական բնույթի համապատասխան միջոցներ են կիրառվում:

Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձին այլ վայրեր տեղափոխելը: Անհրաժեշտության դեպքում փոխադրումն իրականացվում է բուժաշխատողի ուղեկցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել