2023թ. մայիսի 17-19 Երևանում կայացել է միջազգային իրավաբանական կոնֆերանս, որին մասնակցել են իրավաբաններ, փաստաբաններ Հայաստանից, Ռուսաստանից և Իտալիայից։
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են բանկային համակարգին, կրիպտոարժույթին, փաստաբանությանը, արժեթղթերի գործարքների, մեդիացիսյին, էքստրադիցիային, Իտալիայում և Հայաստանում կացության կարգավիճակին, հարկման և մտավոր սեփականության պաշտպանությանը վերաբերող հարցեր։
Կոնֆերանսի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը ներկայացրել է էքստրադիցիային վերաբերող հիմնախնդիրները։