«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով, հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
«Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Մայիսի 19-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 20-ին՝ ժամը 01։00-ին։
Հագեցած ու տպավորություններով լի օր ենք մաղթում ձեզ և հիշեցնում, որ մետրոպոլիտենի մուտքը ժպիտով է և ժետոնով»,-նշվում է հայտարարության մեջ։