Աշոտ Փաշինյանի կողմից ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է Քննչական կոմիտեին

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Մարդուն առևանգելը` անձին իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելը, որը կատարվել է` անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ):

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամներն են ստիպել, որ Աշոտ Փաշինյանը նստի իրենց մեքենան։ Լրատվամիջոցի պնդմամբ այդ ՀԿ անդամ է նաև Գարիկ Գալեյանը, որը ևս մասնակցել է Աշոտ Փաշինյանի «առևանգման փորձին»: Կան բերման ենթարկվածներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել