Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի կասկածանքով կարմիրբերետավորները ձերբակալել են զոհված զինծառայողների ծնողների՝ տեղափոխելով նրանց Շենգավիթի ոստիկանության բաժին․
«Խայտառակ ձևով են տարել, ավելի վատ, քան «Եռաբլուրի» կադրերը, որ տեսել էիք»,- նշել է նա` հավելելով, որ մի քանի այլ ծնողների հետ շտապում են այնտեղ»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամներն են ստիպել, որ Աշոտ Փաշինյանը նստի իրենց մեքենան։ Լրատվամիջոցի պնդմամբ այդ ՀԿ անդամ է նաև Գարիկ Գալեյանը, որը ևս մասնակցել է Աշոտ Փաշինյանի «առևանգման փորձին»: