Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին ԿՇՄՊ-ն հորդորում է փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները․ սրսկման աշխատանքներ են իրականացվում

Մայիսի 17-ին՝ ժամը 23:00-04։00, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ազատության պողոտայում, Դ. Անհաղթ, Բաբայան, Ուլնեցի փողոցներում, Զեյթուն 2-րդ, Չոլագյան, Պարոնյան պուրակներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:

«Այս մասին հայտնում է Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,-ասված է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել