«Արթիկ» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի

Արդարադատության նախարարի մայիսի 15-ի հրամանով՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ:

Iravaban.net-ը հայտնում է, որ մեկ այլ հրամանով էլ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանին:

Լուսանկարի ձախ կողմում Խաչիկ Հարությունյանն է, աջ կողմում՝ Արտակ Ղազարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել