Երևան քաղաքում՝ մայիսի 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 18-20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` մայիսի 15-ի ցերեկը, 18-19-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-ի ցերեկը լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 15-ին, 18-19-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-20-ին՝ նաև կարկուտ։
Մայիսի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8, 17-18-ի գիշերը՝ 7-9 աստիճանով։
