Ձյան ծածկի բարձրությունը առանձին բնակավայրերում կազմել է 15-20սմ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ինչպես և կանխատեսվել էր, արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր հանրապետության մի շարք շրջաններում, մասնավորապես Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում դիտվել են ձյան առատ տեղումներ, իսկ օդի ջերմաստիճանն առանձին բնակավայրերում մոտեցել է 0 աստիճանի։ Ձյան ծածկի բարձրությունը նշված մարզերի առանձին բնակավայրերում կազմել է 15-20սմ։

Այսօր ցերեկը տեղումները հանարպետության առանձին շրջաններում կպահպանվեն, մայիսի 16-ին, 17-ին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 18-ից սկսած առանձին մարզերում կրկին սպասվում է անձրև և ամպրոպ։

Վաղը ցերեկվանից սկսած Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ին այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել