Հունիսի 1-ից համար 3 և համար 12 գազելները կփոխարինվեն մեկ ավտոբուսային երթուղիով, քանի որ դրանք կրկնվող երթուղիներ են, իսկ համար 13 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի Zhong Tong ավտոբուսներով:
Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Նա նաև նշեց, որ համար 5 ավտոբուսային երթուղին կփոխարինվի MAN տիպի ավտոբուսներով և կներդվի նոր երթուղի՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ մինչև սեպտեմբերի 1-ը Երևան քաղաքում հին գազելներով սպասարկվող բոլոր գծերն արդեն իսկ փոխարինած ենք լինելու ավտոբուսներով: Թվով 363 հատ գազելները կփոխարինվեն 143 հատ ավտոբուսով:
Մանրամասները՝ տեսանյութում